Հզոր պայթյուն է որոտացել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում: Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպի հետևանքով 8 մարդ է մահացել: Վիրավորվածների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական ակադեմիայի մոտակայքում: Ենթադրվում է, որ ականապատ մեքենա է պայթեցվել: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաներն ու ուղղաթիռներ:
Կատարվածից հետո Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, որն այցով մեկնել էր երկրի արևմտյան շրջաններ, որոշել է անհապաղ վերադառնալ մայրաքաղաք՝ անձամբ վերահսկելու ոստիկանական գործողությունները:
0Comments