Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եվս մեկ անգամ ուզում եմ ուղղակի ընդգծել, որ Հայաստանի ցանկացած իշխանության գլխավոր խնդիրներից մեկը Ռուսաստանի և Իրանի հետ փայլուն հարաբերությունների պահպանումն է, եթե օրվա իշխանությունները չեն կարողանում այս առաջին հայացքից պարզ թվացող , բայց իրականում շատ կարևոր և բարդ խնդիրն իրականացնել՝ նրանք իշխանության ղեկին անելիք չունեն, քանզի նրանց գործունեությունը, որը կարող է փչացնել կամ վատթարացնել Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ ուղղակիորեն վտանգ է առաջացնելու մեր երեխաների ապագայի և մեր պետության անկախության համար։
Այս պարզ ճշմարտությունն օրվա իշխանությունները պարտավոր են իրենց ականջին օղ անել և ամեն բան անել այս երկու կարևորագույն պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները փայլուն պահելու համար…»:
0Comments