Ոչ պրոֆեսիոնալ նախարարների պատճառով չպետք է նախարարությունը կրճատվի. Նաիրա Զոհրաբյան

Եթե Հայաստանը ունի մրցունակ թիվ մեկ բրենդ՝ մշակույթը, դա բացարձակապես չպիտի պայմանավորել մշակույթի նախարարների հետ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այն համոզմունքին է, որ եթե անցնող տարիների ընթացքում Մշակույթի նախարարությունը գլխավորել են դիլետանտ և ոչ պրեֆեսիոնալ նախարարներ, որոնք տապալել են ոլորտը, դա դեռ չի նշանակում, որ պետք է գնալ օպտիմալացման և փակել նախարարությունը:

«Եթե Հայաստանը ունի մրցունակ թիվ մեկ բրենդ՝ մշակույթը, դա բացարձակապես չպիտի պայմանավորել մշակույթի նախարարների հետ, որոնք այս տարիների ընթացքում միայն զբաղված են եղել միայն մահացած հայտնի մտավորականի հոգեհանգստի մենյուն կազմելով»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: