Ինչո՞ւ բեղ չունես. Էրդողանի հարցն անակնկալի է բերել քաղաքապետի թեկնածուին

Քաղաքական գործիչը խոստացել է նախագահին, որ անպայման շուտով բեղ կունենա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անսպասելի ու զավեշտալի հարց է ուղղել Քոջաելիի քաղաքապետի պաշտոնում իր կուսակցության առաջադրած թեկնածու Մեհմեդ Յասին Օզլյուին:

«Յենի Աքըթ» պարբերականի փոխանցմամբ՝ նախագահը հետաքրքրվել է թեկնածուից, թե ինչու վերջինս բեղեր չունի:

«Յասի՛ն, դու ինչո՞ւ բեղ չունես», - ասել է Էրդողանը բեմի վրա Օզլյուի ձեռքը սեղմելիս:

Անակնկալի եկած գործիչը խոստացել է նախագահին, որ անպայման շուտով բեղ կունենա:

«Կաճեցնեմ, պարոն», - ասել է Քոջաելիի քաղաքապետի թեկնածուն:

բռվեոդքո