Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ, ինչպես նաև ՀՔԾ–ի կողմից Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում իր խափանման միջոցի գործով քննությանը, քանի որ բուն միջնորդությունն այսօր հավանական է չքննվի։ Այս մասին հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
«Մի շարք ինքնաբացարկների հիմքեր ունենք, որոնք պետք է քննվեն, այսինքն այսօր հավանականությունը մեծ է, որ բուն միջնորդության քննությանը չենք անդրադառնա»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:
0Comments