Բաքվում ինքնասպան է եղել Ներքին գործերի նախարարության Հասարակական անվտանգության վարչության աշխատակիցը:
Իլկին Տապտիգովը (ծնված1984 թ.) կրակել է գլխին՝ երբ գտնվելիս է եղել բանկերից մեկի գրասենյակում: Ինքնասպանության պահին գրասենյակում եւս մեկ ոստիկանության աշխատակից է եղել: Պարբերականը նշում է, որ ոստիկանության աշխատակցի ինքնասպանությունը գրանցել է տեսահսկողության սարքը: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ի.Տապտիգովը, նախքան միջադեպը, իր գործընկերոջն ասել էր, որ հոգնել է կյանքից եւ այլեւս չի ցանկանում ապրել:
Մահացածը ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ երեխա:
0Comments