Ադրբեջանի իրավապահ մարմինները ՌԴ 9 քաղաքացու են արտաքսել երկրից՝ անօրինական կրոնական հավաքներ կազմակերպելու համար: Այս մասին INTERFAX.RU-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:
«Օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է Բաքվի տներից մեկում Ռուսաստանի 9-ը քաղաքացու կողմից անօրինական կրոնական հավաքներ կազմակերպելու փաստը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, տանն իրականացված խուզարկության արդյունքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են քրիստոնեություն քարոզելու համար կրոնական ուղղվածության հինգ գիրք, 113 ձայնասկավառակ և 28 000 այցեքարտ:
Ռուս քաղաքացիների նկատմամբ արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն, և նրանց արտաքսել են երկրից:
Ադրբեջանից ՌԴ քաղաքացիների են արտաքսել
Քրիստոնեություն քարոզելու համար
0Comments