«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շատ է սիրում ձեռքը սեղանին խփել ու հայտարարել, որ որևէ հանցագործ համայնքապետի թույլ չի տալու պաշտոնավարել, բայց իրականում բոլորը համոզվել են, որ նա կամազուրկ և որոշումներ կայացնելու անընդունակ մարդ է: Հնարավոր չէ նրա մոտ որևէ հարցով գնալ ու ինչ-որ հարցի վերաբերյալ կոնկրետ պատասխան ստանալ՝ բողոքում են նրա հետ գործ ունեցողները:
Նա միայն մի արժանիք ունի` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մտերիմն է, և քանի դեռ Միրզոյանը իշխանական հիերարխիայում բարձր դիրք է զբաղեցնում, նրա մտերիմները պետք է հարկատուների հաշվին աշխատավարձ ստանան ու ոչինչ չանեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Արմավիրի մարզպետի միակ արժանիքն Արարատ Միրզոյանի մտերիմ լինելն է
Հնարավոր չէ նրա մոտ որևէ հարցով գնալ ու կոնկրետ պատասխան ստանալ
0Comments