Ամենաճիշտ ձեւակերպումը՝ մտքերի փոխանակում. Ալեն Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանի հետ եղել է հարց ու պատասխան, քննարկվել է հարցերի ամբողջ սպեկտրը՝ արտաքին, ներքին

«Իմ քայլը» խմբակցության նիստին քննարկվել են արտաքին, ներքին օրակարգային հարցեր, ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանի փոխանցմամբ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ եղել է հարց ու պատասխան, քննարկվել է հարցերի ամբողջ սպեկտրը՝ արտաքին, ներքին, Աժ-ի աշխատանքին վերաբերող հարցեր, գալիք աշխատանքների տրամաբանությունը եւ գործելաոճը։

Խմբակցության նիստում  քննարկում է եղել նաեւ ընդդիմությանը հասանելիք փոխոսնակի պաշտոնի շուրջ, թե որ ուժի թեկնածուին են նախապատվություն տալու, սակայն Ալեն Սիմոնյանի խոսքով՝ դրա վերաբերյալ «որոշում չկա, ամենաճիշտ ձեւակերպումը՝ եղել է մտքերի փոխանակում»։