Կողոպուտ Թբիլիսիի ոսկերչական խանութներից մեկում

Գողացել են մեծ քանակությամբ զարդեր

Թբիլիսիի կենտրոնում անհայտ անձինք թալանել են ոսկերչական զարդերի խանութը, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Կողոպուտը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Պեկինի փողոցում: Չարամիտները ներխուժել են Franco Fontana ցանցի մասնաճյուղ։ Անվտանգության տեսախցիկները արձանագրել են երեք տղամարդու: Խանութից նրանք մեծ քանակության զարդեր են տարել, որոնց արժեքը մի քանի հազար լարի է կազմում: Վնասի ճշգրիտ չափը կպարզվի ավելի ուշ:

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել «կողոպուտ» հոդվածով: Ներկա պահին դեպքի վայրում քրեական փորձագետներն  են շարունակում աշխատել: Ոստիկանությունն արդեն առգրավել է հսկողության տեսախցիկների ձայնագրությունները եւ հարցաքննել աշխատակիցներին: