Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է վերջերս իր վերաբերյալ շրջանառվող լուրերին: Արարատ Միրզոյանը նշեց, որ երկու օր Ֆեյսբուք չէր մտել, իսկ երբ մտավ, հասկացավ. «Գնել է մի Մերսեդես, որը հետո դարձել է Մայբախ, հետո դարձել է զրահապատ: Հետո իմացա, որ գնել եմ F-16-երով ուղեկցվող սուզանավեր, հետո իմացա իմ՝ հոգևոր կրթություն ստանալու, դղյակներ ունենալու, պլաստիկ վիրահատության մասին»:
Անդրադառնալով հոգևորականի հանդերձանքով իր լուսանկարին նա ասաց. «Ես առիթ ունեցել եմ աշխատել Անթիլիասում, որտեղ մեկնել էի կանոնակարգելու այնտեղի արխիվը: Այնտեղ մեկ ամիս աշխատել եմ արխիվում, մի օր էլ առիթ է եղել այդ հանդերձանքը փորձելու»:
Պատասխանելով հարցին՝ ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, որ ԲՀԿ-ի և Իմ քայլը դաշինքի միջև հուշագիր է ստորագրվելու, ինչի արդյունքում ԲՀԿ-ն նախարարական ու մարզպետների պորտֆելներ է ստանալու, նա հայտնեց, որ նման բան չկա:
0Comments