Ղազախստանի քաղաքական որոշումների վրա ադրբեջանա-թուրքական ազդեցությունը խիստ սահմանափակ է

Կարագանդայում տեղի ունեցող դեպքերին Ադրբեջանում շատ օպերատիվ արձագանքեցին

Կարագանդայում տեղի ունեցող դեպքերին շատ օպերատիվ արձագանքեցին Ադրբեջանի ԶԼՄ-ները:

Այսպիսի կարծիք հայնտնեց armeniadaily.am-ի հետ զրույցում ղազախական «Բիլեկ ավտո» ընկերության PR-մասնագետ Արթուր Միսքարյանը:  

«Ամեն դեպքում, պետք է սպասել դատարանի որոշմանը, կասկածյալների եւ վկաների ցուցմունքներին: Խուճապը դա վերջինն է, ինչին պետք է ապավինել: Բայց հավատալ, որ արդյունքում իրավիճակը կարող է բերել Ղազախստանում հայերի ջարդերին իմ համար, ով ծնվել եւ մեծացել է այս երկրում, անհնարին է», - նշեց նա: Ա.Միսքարյանը գտնում է, որ Ղազախստանի ներքին քաղաքական որոշումների վրա ադրբեջանա-թուրքական ազդեցությունը խիստ սահմանափակ է: