20 զինծառայողներ ծառայողական նոր բնակարաններ են ստացել

Շնորհավորում ենք բոլորին և մաղթում ենք, որ բոլոր զինծառայողները ունենան նման հնարավորություն

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մասնակցել է Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«20 զինծառայողներ ստացան ծառայողական բնակարաններ։ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում ենք, որ բոլոր զինծառայողները ունենան նման հնարավորություն»,-նշել է նա եւ հրապարակել լուսանկարներ: