Սուրբ Ծննդյան գիշերը Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում սուրբծննդյան պատարագ է մատուցել, գրում է Corriere օրաթերթը:
Հռոմի պապը խոսել է Հիսուսի ծննդավայրի՝ Բեթղեհեմի կարևորության մասին:
«Բեթղեհեմ» բառը նշանակում է «հացի տուն»: Այս տանն է, որ Տերը հյուրընկալում է մեզ: Նա գիտի, որ մենք հացի կարիք ունենք, սակայն գիտի նաև, որ աշխարհի ամբողջ ուտելիքը չի կարող հագեցնել մարդու սիրտը»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդը դարձել է ագահ և արյունարբու:
«Շատերին թվում է, թե կյանքի իմաստն առատությունն ու նյութական բարիքներին տիրելն է, մինչդեռ կյանքի շարժիչ ուժը սերն է, մեծահոգությունը»,-ասել է կաթոլիկների առաջնորդը:
Նշենք, որ դեկտեմբերի 25-ին բոլոր կաթոլիկ տաճարներում սուրբծննդյան պատարագներ են մատուցվում:
0Comments