Պետական վերահսկողական ծառայության պետ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ շարունակվում են ուսումնասիրությունները Երևանի պետական բժշկական համալսարանում, ՋՕ-երում, ՔԿՀ-ներում, ուսումնասիրություն են սկսել Սերմերի գործակալությունում, ավարտվել են ուսումնասիրությունները Հայաստանի երիտասարդական հիմնադրամում:
«Տարբեր արդյունքներ կան, բայց ճիշտ չի իմ կողմից էդ մասին խոսելը»,- ասաց Սանասարյանը։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությանը, որ դատի է տալու ՊՎԾ պետին, Սանասարյանը պատասխանեց. «Ես խրախուսում եմ իրեն, որ գնա, ինձ դատի տա։ Մենք մեր ընթացակարգերը չենք խախտել»։
Նա նշեց, որ տարբեր ուժային կառույցներում ուսումնասիրություններ կատարելու հարցը պետք է քննարկի վարչապետի հետ։ Դ.Սանասարյանի խոսքով՝ բազմաթիվ քրեական գործեր կան Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող մարմիններում, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն համարել ուսումնասիրություններ կատարել։
0Comments