ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ, նախկին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը խոստանում է զրպարտության համար դատի տալ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանին, եթե վերջինս հրապարակավ ներողություն չխնդրի իրենից:
Այս առնչությամբ, նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս տեսանյութում (22-րդ րոպեից) հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրև ասել եմ Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ:
Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կամ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կամ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին:
Ի դեպ, այդ հանդիպումը տեսագրվել է»:
Լիլիթ Մակունցը հրապարակել է նաև հանդիպման տեսանյութը:
0Comments