Կկրճատվեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության 1200-1500 աշխատակիցներ

Երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին եւ նրանց համար հարկ վճարել, նրանք գերադասում են ազատվել նրանցից

«Ժամանակ» թերթը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլ նաեւ մասնավոր հատվածում:

Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակիցների:

Նման իրավիճակ է նաեւ այլ բազմաթիվ ընկերություններում, որովհետեւ երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին եւ նրանց համար հարկ վճարել, նրանք գերադասում են ազատվել նրանցից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում