Առաջարկ թոփ 5 աստղերին. Слабо?

Կարող եք էս չելլինջը փոխանցել ու նշել ձեր Թոփ 5-ը

«Առաջարկում եմ նոր չելլենջ՝ #ԱզնիվՀարկատուԱրտիստ

Ես միշտ օրենքի ու արդարության կողմից եմ, ուստի երկու ձեռքով կողմ եմ վարչապետի այն թեզին, որ հարկ պետք է մուծեն բոլորը, իհարկե, բացի օրենքով սահմանված բացառություններից։ Համաձայն եմ նաև, որ երգիչներն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները վերին արտի ցորենը չեն ու եթե կոշկակարը հարկ վճարում է, ինժեները հարկ վճարում է, գլխավոր խմբագիրը հարկ վճարում է, գործարարը հարկ վճարում է, ապա չկա որևէ պատճառ, թե ինչու հարկ չպետք է վճարեն արտիստները։ Դա օրենքով է ու արդար:

Ու քանի որ օրենքով ու արդար ապրելու այս նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանից է գալիս, ապա կրկնակի արդար կլինի, որ բոլոր այն արտիստները, որոնք ապրիլին հեղափոխական տրիբունից ու դրանից հետո իրենց զորակցությունն էին հայտնում Թավշյա հեղափոխությանը, նույնքան ցուցադրաբար ու կամավոր սկզբունքներով լինեն առաջին հարկվողները։ Իդեալում, դա պետք է լինի նույնքան հանրային, ինչքան իրենց զորակցությունն էր:

Իմ Թոփ 5 աստղերին առաջարկեմ, որոնք հավատարիմ լինելով իրենց հեղափոխական էությանը, ճիշտ կլիներ, որ առաջինը միանային այս նախաձեռնությանը:

1․ Արամո և Էմմա (երկուսը՝ մի նոմինացիայով)
2․ Թաթա Սիմոնյան
3․ Սոս Ջանիկբեկյան
4․ Սոնա Շահգելդյան
5․ Հովհաննես Ազոյան:

Հուսով եմ, նշված անձանց մոտ քաղաքացիական բարձր ինքնագիտակցությունը չի մարի, հենց գործը հասնի իրենց գրպանին ու նրանք նույնքան հետևողական կլինեն ավելի լավ երկիր կառուցելու հարցում որպես օրինապահ հարկատու հանդես գալով ու թափանցիկությունն իրենց օրինակով խրախուսելով։ Слабо?

Հ․Գ․ Կարող եք էս չելլինջը փոխանցել ու նշել ձեր Թոփ 5-ը»:

 

Կոնստանտին Տեր-Նակալյան