Ռեժիսոր Ջեյմս Քամերոնը՝ Տերմինատորի մասին առաջին երկու ֆիլմի հեղինակը, բացահայտել է նոր ֆիլմի անվանումը։ Նա նշել է, որ ֆիլմի նոր մասի աշխատանքային անվանումն է՝ «Տերմինատոր. Մութ ճակատագիր»։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Yohoo-ին։
Ֆիլմը նկարահանում է ռեժիսոր Թիմ Միլլերը Քամերոնի հետ համագործակցությամբ։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 31-ին։
Տերմինատորների շարքի առաջին ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին։
0Comments