«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ ուրախ է խաղալ Իտալիայի առաջնությունում:
«Շատ ուրախ եմ, որ 34-րդ տարեդարձս նշում եմ Թուրինում: Հաճելի է Իտալիայում ապրելը: Շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար: Սա հրաշալի փորձ է: Բախտս բերել է, որ Ա Սերիայում եմ խաղում: Մարդիկ ինձ շատ լավ են վերաբերվում, հատկապես՝ Թուրինում՝ այս գեղեցիկ ու խաղաղ քաղաքում:
Իմ ընտանիքն ու երեխաները երջանիկ են, ես նույնպես ուրախ եմ այստեղ լինելուս համար:
«Յուվենտուսն» արդեն հաղթել է տարվա առաջին գավաթը (Իտալիայի Սուպերգավաթը), գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը և դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ: Մենք պատրաստ ենք հաջորդ խաղերին»,- թուրինյան ակումբի պաշտոնական կայքին ասել է պորտուգալացին:
0Comments