Մարտի սկզբին չինական ապրանքների արտահանման տուրքերի բարձրացման ԱՄՆ-ի ծրագիրը կարող է տնտեսական անկման հանգեցնել։ Այս մասին ասվում է Առեւտրի եւ զարգացման ՄԱԿ համաժողովում:
Անցյալ տարի ԱՄՆ-ը 10-25 տոկոս լրացուցիչ տուրքեր էր սահմանել չինական արտահանվող ապրանքների վրա, որը կազմել էր 250 մլրդ դոլար։ Եթե Պեկինը եւ Վաշինգտոնը մինչեւ մարտի 1-ը համաձայնության չգան, ԱՄՆ-ը կբարձրացնի տուրքերը՝ հասցնելով 25 տոկոսի։ «Հետեւանքներն ահավոր կլինեն»,- հայտարարել է համաժողովի միջազգային առեւտրի բաժնի ղեկավար Պամելա Կոկ Համիլթոնը՝ հավելելով․ «Հետեւանքները ողջ միջազգային առեւտրային համակարգի համար ծայրահեղ բացասական կլինեն»:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ի կողմից տուրքերի բարձրացումը եւ Չինաստանի կողմից պատասխան քայլը կհանգեցնեն տնտեսական անկման՝ հումքի եւ ֆինանսական շուկաներում անկայունության պատճառով:
Դրանից չի շահի նաեւ ամերիկյան տնտեսությունը, որը կստանա 250 միլիարդի ընդամենը 6 տոկոսը:
0Comments