Ադրբեջանի ԶՈւ-ն երեկ երեկոյան կրակել է Ջերմուկի ուղղությամբ․ FOX 11 Լոս Անջելեսի թղթակից

Մանրամասներ

1

Ադրբեջանի ԶՈւ-ն երեկ երեկոյան կրակել է Ջերմուկի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ը՝ հղում անելով Ամերիկացի լրագրող, FOX 11 Լոս Անջելեսի թղթակցի՝ Քրիստինա Պասկուչիի գրառմանը։

Քրիստինան մասնավորապես գրել է․

«Այսօր երեկոյան (սեպտեմբերի 28-ին) ես Ջերմուկում էի՝ վերջերս ռմբակոծված մի քանի քաղաքներից մեկում։ Ես աշխատում էի ռեպորտաժի վրա և @foxla-ի համար կադրեր էի պատրաստում, երբ նորից սկսվեցին կրակոցները»։

Ամերիկացի լրագրողը, ով երեկ երեկոյան գտնվում էր Ջերմուկում, նույնպես հաստատել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Ջերմուկի ուղղությամբ։