Ուկրաինան ուժեղացնում է Բելառուսի եւ Ռուսաստանի հետ սահմանների պաշտպանությունը

Մանրամասներ

Ուկրաինան ուժեղացնում է մի շարք մարզերի սահմանների պաշտպանությունը, որոնք հարեւան են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ: Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն:

«Ուկրաինան ուժեղացնում է Սումիի եւ Չեռնիգովի մարզերի սահմանների պաշտպանությունը: Վերջին ժամանակներս մենք արձանագրում ենք գնդակոծումների ավելացում Սումիի մարզում, բայց դրան նաեւ ավելանում է Չեռնիգովշչինան: Ուկրաինայի պաշտպանության ուժերը եւ սահմանապահներն ուժեղացնում են այդ ուղղությունները»,- նրա խոսքը մեջբերում է  Ուկրաինայի ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

Բացի դրանից, Դեմչենկոյի խոսքով՝ համանման միջոցներ են ձեռնարկվում այն մարզերում, որոնք սահմանակից են Բելառուսի հետ: «Նաեւ սահմաններն ուժեղացվում են Բելառուսի Հանրապետության հետ, քանի որ այդ ուղղությունը «բավականաչափ կարեւոր է», նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ -ը: