![ա](/sites/default/files/inline-images/%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%20%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%BB%D5%AB%D6%87.jpg)
Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը:
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով ևս ներկա է եղել հանդիպմանը:
«Բրյուսելում մենք արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ գործընթացում ԵՄ մասնակցության հարցերի շուրջ»,- գրել է նա։
0Comments