Անտոնիո Գուտերեշը «անվերապահորեն դատապարտում է ուկրաինական Օդեսա նավահանգստին այսօր հասցված հարվածները», ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին պատասխանատու չի համարում հարվածի և պայմանավորվածությունների խախտման համար, տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։
«Երեկ բոլոր կողմերը համաշխարհային հարթակում հստակ պարտավորություններ ստանձնեցին՝ ապահովելու ուկրաինական հացահատիկի և հարակից ապրանքների անվտանգ տեղաշարժը համաշխարհային շուկաներ: Այս ապրանքները կարևոր են համաշխարհային պարենային ճգնաժամը հաղթահարելու և ամբողջ աշխարհում միլիոնավոր կարիքավոր մարդկանց տառապանքը մեղմելու համար: Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի կողմից ամբողջական իրականացումը պարտադիր է»,- ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ հարվածն ուղղված է եղել այն վայրերին, որտեղ պահվում է ցորենը։
0Comments