Այսօր մենք կպայթեցնենք ձեզ, փառք Ալլահին․ ովքեր են մետրոպոլիտենում ռումբի մասին ահազանգողները . Նոր մանրամասներ

Մանրամասներ
ա

Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ Մետրոպոլիտենի մի քանի կայարաններում ռումբեր են տեղադրված։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարան ստացված նամակում մասնավորաես գրված է․ «Մենք Իսլամական Պետություն կազմակերպությունն ենք։ Այսօր մենք կպայթեցնենք ձեզ, շուրջ 100 ինքնաշեն պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Մենք կարողացել ենք անցկացնել ռումբերը։ Ինչպես նաև մենք կսկսենք գրոհներ քաղաքների վարչական շենքերի վրա և կականապատենք Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները։ Մենք մինչև ատամները զինված շատ մարդիկ ունենք, մեծ քանակով ԱԿ-47, նռնակներ, գնդացիր և փամփուշտներ։ Չկա Աստված՝ Ալլահից բացի։ Փառք Ալլահին։ Հայաստանը իսլամական պետություն կլինի»։