Վթարից տուժածներին օգնություն ցուցաբերած քաղաքացին մանրամասներ է պատմել

Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներին օգնության են շտապել մի շարք քաղաքացիներ

Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներին օգնության են շտապել մի շարք քաղաքացիներ: Նրանցից մեկը որոշ մանրամասներ է ներկայացրել:

«Լուսամուտը կոտրեցինք, որ կարողանայինք մեջից մարդկանց դուրս բերել: Երեխաներ էին ներսում: Երկու երեխա՝ 9-10 տարեկան, կամ, մի քիչ ավել, լացում էին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ավելի վաղ 24.am-ը հայտնել էր 10 վիրավորի մասին:

Նշենք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ shantnews.am-ի