![ա](/sites/default/files/inline-images/%D5%B3%D5%A1%D5%BA%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A1%20%D5%B6%D5%A1%D5%BE.png)
Ճապոնիայի հյուսիսում ԿԱԶՈՒ 1 զբոսաշրջային նավը վթարի է ենթարկվել, հայտնում է NHK-ն։ Նավը, որում կա մոտ 30 մարդ, գտնվում է Շիրետոկո թերակղզու ափերի մոտ:
Անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորները հագել են փրկարարական բաճկոններ։ Դեպքի վայր են ուղարկվել պարեկային նավակներ և ինքնաթիռ։
Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։
0Comments