Հայտնի են ամառային զորակոչի և զորացրման ժամկետները

Մանրամասներ
ա

ՀՀ կառավարության որոշմամբ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ամառային զորակոչն ու զորացրումն այս տարի կանցկացվի  հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել ապրիլի 15-ի հերթական նիստում։

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:
Որոշումը կապահովի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը: