Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ նա պետք է ընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմի դադարեցման վերաբերյալ առաջարկը։ Այս մասին գրում է Axios-ը:
Մինչդեռ Իսրայելի վարչապետի գրասենյակից պաշտոնյան հերքել է այդ պնդումը։
Բենեթը վերջին երկու շաբաթվա ընթացքում ներկայացել է որպես Պուտինի և Զելենսկու միջև հիմնական միջնորդ։ Իսրայելն ասել է, որ պետք է չեզոք մնա միջնորդության հարցում, սակայն ուկրաինացի պաշտոնյան Axios-ին ասել է, որ Բենեթը պետք է առաջարկներ ներկայացնի և անի ավելին, քան պարզապես երկու կողմերի միջև «փոստարկղ» հանդես գալը:
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, որ Բենեթը նախաձեռնել է զանգը երեքշաբթի և Զելենսկիին խորհուրդ է տվել ընդունել առաջարկը: Ըստ ուկրաինացի պաշտոնյայի՝ Զելենսկուն և նրա խորհրդականներին դուր չի եկել Բենեթի առաջարկությունը:
«Բենեթը, ընդհանուր առմամբ, մեզ ասել է՝ հանձնվենք, բայց մենք դա անելու մտադրություն չունենք»,- ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան։
Իսրայելի վարչապետի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան, իր հերթին, ասել է, որ հեռախոսազրույցի մանրամասները, ինչպես նկարագրել է ուկրաինացի պաշտոնյան, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Բենեթը ռուսական կողմից նման առաջարկ չի ստացել:
Մենք չենք հանձնվի. Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը
Մանրամասներ
0Comments