Ուկրաինան և Լեհաստանը Եվրոպան դուրս են բերելու «անդունդից». Զելենսկի

Մանրամասներ
ա

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան և Լեհաստանը Եվրոպային դուրս են բերելու «անդունդից»։

«Մենք միասին պայքարում ենք, մենք ուժ ունենք: Հիշեք՝ միասին մենք 90 միլիոն ենք, միասին մենք կարող ենք ամեն ինչ անել: Եվ սա պատմական առաքելություն է, Լեհաստանի պատմական առաքելությունը, Ուկրաինայի պատմական առաքելությունը՝ լինել առաջնորդներ, ովքեր միասին կհանեն Եվրոպան անդունդից, կփրկեն այս սպառնալիքից, կդադարեցնեն Եվրոպան զոհի վերածել»,- ասել է Զելենսկին Լեհաստանի կառավարությանն ուղղված ուղերձում։

Նա նշել է, որ Ուկրաինան և Լեհաստանը կկիսեն «հաղթանակը մեր եղբայրների և քույրերի հետ»։