Հարավային Կորեան կդադարեցնի գործարքները ՌԴ Կենտրոնական բանկի հետ

Մանրամասներ
ա

Հարավային Կորեան երկուշաբթի հայտարարել է, որ նախատեսում է դադարեցնել գործարքները Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ, տեղեկացրել է «Ռենհափ»-ը։

Հարավային Կորեայի կառավարությունը մանրամասների մասին կտեղեկացնի համապատասխան կառավարական հաստատությունների հետ խորհրդակցություններից հետո։

Սեուլը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ներառյալ արտահանման վերահսկումն ու Մոսկվայի անջատումը SWIFT գլոբալ վճարային համակարգից։

Այս քայլի շրջանակում Հարավային Կորեան որոշել է դադարեցնել գործարքները ռուսական յոթ խոշոր բանկերի հետ եւ փաստացի արգելել ներդրումները ռուսական պետական պարտատոմսերում։