Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո. Պետդեպ

Մանրամասներ

ա

Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին հաղորդագրություններով, կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին hայտնել է Պետդեպարտամենտի  ներկայացուցիչը։

«Այսօր մենք տեսանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների մասին տագնապալի հաղորդագրություններ: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ որոնելու համապարփակ լուծումներ բոլոր չլուծված հարցերի համար՝ այս կամ այն կերպ կապված ղարաբաղյան հակամարտության հետ»,- ասել է նա։