Դիլիջանի «Արու»-ի գովազդը՝ GG տաքսիի վրա

Մանրամասներ

1

Դիլիջան խոշորացված համայնքում հոկտեմբերի 17-ին պետք է անցկացվեն համայնքապետի ընտրություններ։ Թեկնածուներից մեկը Դիլիջանի քաղաապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ի կողմից նշանակված Դավիթ Սարգսյանն է՝ հայտնի «Արու»-ն։

Նրան սկսեցին «Արու» անվանել այն բանից հետո, երբ հրապարակվեց մի տեղեկանք, որում երևում էր՝ Սարգսյանն անձնական տվյալները լրացնելիս իր սեռը նշել էր ոչ թե արական, այլ արու։ Եվ նա արդեն սկսել է քարոզարշավը։ Նրա նկարով պաստառն այսօր նկատեցինք Երևանի կենտրոնով երթևեկող մի GG տաքսիի վրա։

«Արու»-ի պաստառը ձևավորված էր նույն ոճով, ինչ ՔՊ-ինը՝ վերջին ընտրությունների ժամանակ։ Նույն գույներն էին, նույն դիզայնը, իսկ կարգախոսն էլ Նիկոլ Փաշինյանի հորինած «Ապագա կա Ապագա»-ի ձևափոխված տարբերակն էր՝ «Ապագա կա Դիլիջան»։

Քանի որ ՔՊ-ականները սեփական դեմք, սեփական կարծիք ու տեսակետ չունեն, հետևաբար, նրանց ամեն ինչը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի մտքերի ու քայլերի կրկնօրինակումը, ուստի Դիլիջանի «Արու»-ի քարոզչական պաստառն էլ այդ տրամաբանության մեջ է։

«Հրապարակ»