«Եվրատեսիլի» պաշտոնական էջը՝ Հայկոյի մասին

Մանրամասներ

1

«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի պաշտոնական էջը հրապարակում է արել ի հիշատակ տաղանդավոր երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի։

ՀՀ վաստակավոր արտիստը մի քանի օր շարունակ գտնվում էր հիվանդանոցում եւ առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված։ 2007թ․-ին Հայկոն երաժշտական մրցույթում ներկայացրել է Հայաստանն ու զբաղեցրել ութերորդ հորիզոնականը։

«Ցավում ենք լսել հայ արտիստ Հայկոյի մահվան մասին։ Հայկոն 2007թ.-ին իր երկիրը ներկայացրել է «Եվրատեսիլում» եւ իր «Anytime You Need» բալադով զբաղեցրել ութերորդ հորիզոնականը։ Դու միշտ մեր սրտերում կլինես»,- ասված է մրցույթի էջում։