Երևանի Հյուսիսային պողոտայում պատվաստման համար հերթերը հասնում են մինչև պողոտայի վերջ։ Կան իրանցիներ, որոնք մի քանի օր է, ինչ սպասում են իրենց հերթին։ Ընտանիքներից մեկը, օրինակ, եկել է Իրանի հյուսիսից։ Ասում են՝ Իրանում ապրող ադրբեջանցիներ են։ Արդեն երեք օր է, ինչ այստեղ են։ Հայաստան են եկել երկու նպատակով՝ տուրիզմ ու պատվաստում։
Պարզվում է՝ Իրանում նույնիսկ տուր փաթեթներ են վաճառում՝ Հայաստանում պատվաստվելու համար։ Մեկ անձը 400 դոլարով տուր փաթեթներ են առաջարկում, որի մեջ պատվաստման գինը չի մտնում։
Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։
0Comments