Հայաստանը 2017 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրած Միշան (Միքայել Գրիգորյան), WarGonzo նախագծի հեղինակներ Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը Արցախին նվիրված երգ են ներկայացրել:
«Իմ Արցախ» երգի հոլովակն արդեն համացանցում է:.
Երգի խոսքերը գրել են Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը, երաժշտությունը՝ Միշան և Անտոն Վիլինսկին: Տեսահոլովակի պրոդյուսերը Ռոբերտ Ռուբենինն է, մոնտաժի ռեժիսորը՝ Վլադիսլավ Զիզդոկը:
«Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը շուտով Արցախի մասին ֆիլմերն են ներկայացնելու: Մենք նրանց հետ թիզեր ենք պատրաստել և սաունդթրեք ենք ձայնագրել այդ ֆիլմերի համար: Նման հնարավորության համար շնորհակալ եմ ռազմական լրագրողներին, իմ թիմին՝ W Music-ին: Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքը ոչ ոքի անտարբեր չի թողնի: Մի՛ ամաչեք ձեր հույզերից և արցունքներից»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Միշան՝ շեշտելով, որ երգը նվիրում են ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին:
0Comments