Մյուզիքլը՝ հիմնված հանրաճանաչ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի վրա, կհայտնվի Բրոդվեյում 2020 թվականի հուլիսի 14-ին: Ոչ ոք չգիտի, թե ովքեր կմարմնավորեն դերերը, որոնք հռչակ են բերել Մերիլ Սթրիփին, Էն Հեթուեյին և Էմիլի Բլանթին: Բայց, ինչպես հաղորդում է elle.ru-ն, արդեն հայտնի է, որ մյուզիքլի համար երաժշտությունը գրելու է Էլթոն Ջոնը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է.
«Էդնին՝ հավակնոտ երիտասարդ գրող Նյու Յորքից, աշխատանք է ստանում հեղինակավոր ամսագրում: Փորձելով գոյատևել իր նորաձև, բայց սարսափելի բոսի ղեկավարության ներքո՝ նա հայտնվում է թակարդում իր երազանքների և այն գնի միջև, որը պետք է վճարի նոր իրականության համար: «Սատանան կրում է Պրադան» նոր մյուզիքլ է, որը հայտնի ֆիլմին թարմ տեսք կհաղորդի: Երբեմն լավագույն նորաձև հայտարարությունները երգվում են»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
0Comments