Գեղեցիկ կազմվածք, ոճային հագուստ. Աստղիկ Սաֆարյանի street style-ը

Աստղիկ Սաֆարյանը գոտկատեղն ընդգծել է սեւ գոտիով, իսկ կերպարն ամբողջացրել են փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ հանդես է գալիս ոճային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին աշնանային կերպարում է։ Նա լայն փողքերով սեւ տաբատ  է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Աստղիկ Սաֆարյանը գոտկատեղն ընդգծել է սեւ գոտիով, իսկ կերպարն ամբողջացրել են փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։ Մեկնաբանություններում երգչուհին գեղեցիկ հանգստյան օրեր է մաղթել։

Ավելի վաղ հրապարակված կադերերում ոճային երգչուհին սեւ շապիկ էր կրում, որը համադրել էր նույն գույնի կաշվե բաճկոնի հետ։ Երգչուհին նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, իսկ կերպարն ամբողջացրել էր ոճային ակնոցը։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին արել, իսկ նրանցից մեկը գրել էր. «Սիրուն ու նուրբ»։