Մոդել Կայա Գերբերն անկեղծ ֆոտոշարք է կազմակերպել։ 18-ամյա աստղը մերկացել է՝ գայթակղիչ լուսանկար ստանալու նպատակով։
Սինդի Քրոուֆորդի դուստրը չի վախենում մերկանալ պոդիումում եւ նկարահանումների ընթացքում։ Նա չի ամաչում իր կազմվածքից եւ սիրում է ցուցադրել դրա առավելությունները։
Երիտասարդ մոդելն այս անգամ եւս հիացրել է երկրպագուներին։ Նա առանց հագուստի լուսանկարվել է լուսամուտի մոտ՝ մարմինը փակելով վարագույրով։ Գերբերն աչքերի հատվածում ազեցիկ շպար է ընտել, իսկ շուրթերը ներկել է այս սեզոնի ընթացքում այդքան նորաձեւ նյուդ երանգի շրթներկով։
Երկրպագուները հիացած են Կայայի գայթակղիչ լուսանկարով։ «Գեղեցկություն», «փայլող փոքրիկ», «թագուհի», «ամենատաղանդավոր մոդելը»,- հրապարակումը մեկնաբանել են Instagram-ի օգտատերը։ Մոդել Էմիլի Ռատոկովսկին եւ դերասանուհի Կիրնան Շիպկան հավանել են լուսանկարը։
Վերջերս Գերբերը մասնակցել է Chanel-ի ցուցադրությանը։ Մոդելը փարիզյան պոդիումին հայտնվել է թափանցիկ տոպով եւ կարճ շրջազգեստով։ Ցուցադրության ընթացքում տարօրինակ միջադեպ է գրանցվել. կինը հայտնվել է պոդիումում ու քայլել մոդելների հետ։ Ջիջի Հադիդին արագ արձագանքել է միջադեպին եւ նրան բեմից դուրս ուղեկցել։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Instagram
0Comments