«Հրապարակ». Հայաստանը Բատկայի համար նախեւառաջ Ծառուկյանն է. նա գիշերել է Ծառուկյանի մոտ. ողջ գիշեր զրուցել են

Այգուն կից հյուրատանը նստեցին ողջ գիշեր, զրուցեցին, կիսվեցին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում Եվրասիական համաժողովին մասնակցելու եկած Բելառուսի օդիոզ նախագահ Ա. Լուկաշենկոն այս անգամ Հայաստան է ժամանել առանց որդու, սակայն դա նրան չխանգարեց օդիոզ անկեղծությամբ մտքեր հնչեցնել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որի հասցեին ժամանակ առաջ էլ էր որոշ օդիոզ մտքեր հայտնել:

Հիշեցնենք, որ Բատկան ամռանը ոչ միայն ջերմ շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, այլեւ Քոչարյանի՝ կալաքից ազատման ժամանակահատվածում մի քանի անգամ հեռախոսազրույց էր ունեցել նրա հետ:

Սակայն Հայաստանը Բատկայի համար նախեւառաջ Գագիկ Ծառուկյանն է, որի մոտ էլ նախորդ օրը հյուրընկալվել, գիշերել է նա։ «Այգուն կից հյուրատանը նստեցին ողջ գիշեր, զրուցեցին, կիսվեցին»,- ասաց մեր աղբյուրը: Ուրիշ ո՞վ էր ներկա։ «Երկուսով էին»,- ասաց Ծառուկյանին մերձ աղբյուրը»: