Մոռալի մասին ձեր թյուր հորդորները ձեզ պահեք, թե բա ամեն դեպքում դատավո՜ր է, դե՜ս-դե՜ն. դատավոր չի՝ քաղբանտարկյալների գոյության հովանավոր է, պատմուճանավոր դակիչ, անողնաշար ու անսկզբունք կամակատար է, և ուրեմն նման դատավորն իրապես վնգստում է, ուրեմն իրապես իր գլխին ինչպես տալիս են, էնպես էլ գործում է. Նիկոլն ու նման դատավորները լրիվ միմյանց արժեն, բայց քանի որ կշեռքի հակառակ նժարին դրված է արդարադատության կենսական խնդիրը, պետք է չնահանջել, ի հեճուկս պետականախույսերի այս շրջանակի դավադիր գործողությունների՝ պայքարել է պետք, որ նիկոլյան արդարադատները պետության հաշվին չվնգստան, որ չստացվի՝ «ոտքի՛, դատարանն է վնգստում»։
Արդարադատությունը պետության ողնաշարն է, դատավորը՝ էդ ողնաշարի ուղիղ ու պինդ լինելու երաշխավորը, հետևապես տոլերանտության դատարկ կոչեր անելու, դատապարտող ու քննադատական մտքեր բարձրաձայնելու փոխարեն անհրաժեշտ է ձերբազատվել այս իրավաքաղաքական կաղկանձ-վնգստոցից՝ հանուն Հայաստանի Հանրապետության։
Հ.Գ. Խորին հարգանքս ու մեծագույն շնորհակալությունս այն Դատավորներին, ովքեր նման պայմաններում ունակ են իրականացնելու արդարադատություն՝ Դուք էս պետության մերօրյա հերոսներն եք։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից
0Comments