«Секрет на миллион» հաղորդման ընթացքում 36-ամյա Սերգեյ Լազարեւը խոստովանություն է արել. մեկ տարի առաջ նա դուստր է ունեցել: Երաժիշտն աղջկան տվել է Աննա անունը, նա արդեն առաջին քայլերն է անում: Սերգեյը դստեր նկատմամբ փոքրիկ արքայադստեր նման է հոգ տանում: Նա բացարձակ երջանիկ է, Աննային գեղեցիկ հագուստներ է հագցնում եւ նրա համար վարդագույն նվերներ գնում: Արտիսի ավագ որդին` Նիկիտան, ուրախ է քրոջ ծննդյան համար եւ սիրում է խաղալ փոքրիկի հոտ:
Սերգեյ Լազարեւի շատ երկրպագուների համար արտիստի խոստովանությունը շոկային կլինի... Փոքրիկ Անեչկայի մասին չգիտեր նաեւ հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան։ Նախ նա չէր կարողանում թաքցնել զայրույթը։ «Դու առհասարակ նորմա՞լ ես»,- նեղացած դիմեց նա Լազարեւին։ «Ներիր ինձ, Լերա... Դրա մասին չգիտեր ոչ ոք»,- պատասխանեց Սերգեյը։ «Ոչ, չեմ ների»,- ասաց Լերան եւ, իհարկե, ներեց։ Նաեւ լաց եղավ։ «Սրանք երջանկության արցունքներ են»,- ասաց նա։ Նա գրկեց ընկերոջն ու հուզվեց, երբ իմացավ, որ իրենց երեխաները լույս աշխարհ են եկել մի քանի շաբաթվա տարբերությամբ։
Ի դեպ, հաղորդման ընթացքում երաժիշտը պատմեց, որ շատ միֆեր կան իր վաստակած հսկայական գումարների վերաբերյալ։ Օրինակ՝ տունը, ուր նա ապրում է երեխաների հետ, երաժիշտը գնել է հիպոթեքային վարկով։ Իսկ իր երեխաների մայրերի անունները Լազարեւը թաքցնում է։ Հնարավոր է՝ երբեւէ երգիրը կբացահայտի «միլիոնի արժեք ունեցող այդ գաղտնիքը»։ Պարզվել է՝ երեխայի ծննդյան մասին իմացել է միայն Վլադ Տոպալովը։
0Comments