«Չեմ պատրաստվում, իմ օրակարգում նման հարց չկա». Հրայր Թովմասյան

Եթե այդպես նայենք, ապա դատարանում դատավորները, որոնք այս պահին պաշտոնավարում են, դեռևս մի մասը նշանակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ չի պատրատվում հրաժարական ներկայացնել:

«Չեմ պատրաստվում, իմ օրակարգում նման հարց չկա: Եթե երկրում տեղի ունեցող քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում պիտի փոխվի նաև դատական իշխանությունը, ապա Սահմանադրությունում ինչ-որ բան այնպես չի գրված: Եթե այդպես նայենք, ապա դատարանում դատավորները, որոնք այս պահին պաշտոնավարում են, դեռևս մի մասը նշանակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, մի մասը՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, մի մասն էլ Սերժ Սարգսյանի ժամանակ, մի մասն այս ժամանակահատվածներում ԱԺ կողմից: Բայց երբեք ոչ մեկի մոտ հարց չի առաջացել, որ պետք է փոխվի»,- ասաց նա: