Սեպտեմբերի 9-ին, ժամը 04.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Կոտայքի մարզի Արգել գյուղի 3 անչափահաս և 1 չափահաս բնակչի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 00.30-ին, Արգել գյուղի իրենց տանը թունավորվել են գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Նախապատրաստվում են նյութեր:
0Comments