Սեպտեմբերի 7-ին հայտարարվել են Վենետիկի 76-րդ կինոփառատոնի հաղթողները: Այս տարի «Ոսկե առյուծը» բաժին հասավ Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմին, որի գլխավոր դերակատարը՝ Խոակին Ֆենիքսն է։ «Արծաթե առյուծի», ժյուրիի գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Ռոման Պոլանսկիի «Դրեյֆուսի գործը» ֆիլմը:
Լավագույն ռեժիսորի մրցանակին արժանացել է Ռոյ Անդերսոնը «Հավերժության մասին» ֆիլմով:
Լավագույն դերասանի մրցանակը՝ իտալացի Լուկա Մարտինելինն է, իսկ լավագույն դերասանուհու մրցանակին արժանացել է «Գլորիա Մունդի» ֆիլմում նկարահանված ֆրանսուհի Արիան Ասկարիդը:
Ժյուրիի հատուկ մրցանակը իտալացի ռեժիսոր Ֆրանկո Մարեսկայի «Մաֆիան այն չէ, ինչ ժամանակին էր» կատակերգական վավերագրական ֆիլմինն էր:
0Comments