Զոլավոր զգեստ, հմայիչ ժպիտ․ Հասմիկ Խոջյանը՝ քնքուշ կերպարում

Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ նուրբ շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում Հասմիկը վառ, զոլավոր, ամառային հագուստ է կրում։ Նա նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։ Հասմիկը կադրում առանց շպարի է։

«Ամռան վերջին օրերն եմ վայելում, իսկ Դու պատրաստվե՞լ ես Սեպտեմբերի 1-ին»,- լուսանկարը մակագրել է հմայիչ դերասանուհին։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված լուսանկարում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ նուրբ շպար, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին ոճային ակնոցն ու խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։