Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը խոստովանել է, որ 15 տարեկանում իրեն բռնաբարել է մոր ընկերը, հայտնում է Metro-ն։ 56-ամյա դերասանուհին պատմել է, որ վերադարձել է տուն ու տեսել, որ այնտեղ է մոր ընկերը։ Տղամարդը բռնաբարել է դեռահասին ու հարցրել. «Ի՞նչ զգացում է, երբ մայրդ քեզ վաճառում է 500 դոլարով»։
Մուրը նշել է, որ հոգու խորքում հավատում է, որ մայրն ուղիղ գործարք չի կնքել՝ իրեն վաճառելով, բայց բռնարարին «հասանելիություն» է տվել։
Մուրի մայրը՝ Վիրջինիա Քինգն ու նրա ընկերը տառապում էին ալկոհոլիզմով։ Կինը մտադրված դստերը տարել է անառականոցներ՝ տղամարդկանց առաջ նրան ցուցադրելու համար։
Բռնաբարությունից մեկ տարի անց ապագա հոլիվուդյան դերասանուհին հեռացել է մորից եւ դերասանուհու կարիերա սկսել։
Լուսանկարները՝ Getty Images
0Comments