Մոտ օրերս շոկային բացահայտում եմ անելու. Նարեկ Մալյան

Գողականներին դիմելը, որ ցանկանում եք վերացնել, լավ եք անում, բայց զուգահեռ գոնե օրենքը պահեք

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում գրում է.

Հարգելի պարոն վարչապետ, երբ ասում եք, որ «հանցագործը պետք է նստի բանտում», արդյո՞ք դա բոլոր հանցագործներին է վերաբերվում, թե միայն այն հանցագործներին ովքեր ձեր հեղափոխությանը չեն մասնակցել:

Այս լուսանկարում պատկերված է սորոսի կողմից հիմնադրված և ֆինանսավորող ռեստարտ խուլիգանախմբի անդամը, ով իր նման ևս 9 անբարոյականի վաստակի հետ միասին հանցավոր համաձայնության գալով մարտի 4-ի գիշերը իմ տան շքամուտքի մոտ դարանակալել և հարձակվել են ինձ վրա, փորձելով առևանգել:
Ձեր իրավապահները առ այսօր չեն կարողացել բացահայտել հանցախմբի 4 անդամների ինքնությունը, չնայած առկա է տեսանյութը:


Ի դեպ, այս հանցագործները ոչ միայն բանտում չեն, այլ հայտարարում են, որ լավ են արել և պահանջում են իրենց չդատել, որովհետև հեղափոխության ժամանակ փողոց են փակել:
Ասածս ինչ է... գողականներին դիմելը, որ ցանկանում եք վերացնել, լավ եք անում, բայց զուգահեռ գոնե օրենքը պահեք, որ, երբ հպարտ քաղաքացիների վրա գիշերով «հեղափոխականները» հարձակվեն դիմելու տեղ ունենանք:


Ի դեպ, այս թեմայով մոտ օրերս շոկային բացահայտում եմ անելու:

տղա