Լիլիթ Մակունցը՝ Վահե Գրիգորյանի թեկնածության մասին

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը զերծ է մնացել գնահատականներ տալուց՝ հայտարարելով, որ ընտրությունը լինելու է գաղտնի, դրա համար ճիշտ չի համարում նախօրոք մեկնաբանություններ տալ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի ցանկանում մեկնաբանել ՀՀ նախագահի կողմից ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը:

Լրագրողների հետ զրույցում Մակունցը զերծ է մնացել գնահատականներ տալուց՝ հայտարարելով, որ ընտրությունը լինելու է գաղտնի, դրա համար ճիշտ չի համարում նախօրոք մեկնաբանություններ տալ:

Ավելի վաղ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ դրական է վերաբերում Գրիգորյանի թեկնածությանը: